Ներզատաբանություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում, Էնդոկրինոլոգը` 1000-ից ավելի խորհրդատվություն վահանաձև գեղձի խնդիրների կապակցությամբ՝ մեկ տարվա ընթացքում:
Գանգատներ
- ընդհանուր թուլություն, քնկոտություն,
- քաշի կորուստ կամ ավելացում...##,
- սրտի արտահայտված աշխատանք (հաճախասրտություն),
- մազաթափություն
- նյարդային ֆոնի ակտիվություն, դյուրագրգիռ վիճակ,
- պարանոցի տեսանելի ծավալային փոփոխություն,
- ակնագնդերի արտանկում (էկզոֆտալմ),
- խեղդոցի զգացում,
- ձայնի փոփոխություն և այլն
Ախտորոշում
Վերոհիշյալ գանգատների դեպքում առաջին հերթին պետք է դիմել էնդոկրինոլոգի, ով ուղղորդում է հետազոտությունների.
- վահանաձև գեղձի հորմոնների որոշում,
- վահանաձև գեղձի էքսպերտ սոնոգրաֆիա՝ գեղձի մանրամասն նկարագրությամբ և հետազոտության նկարների տրամադրմամբ,
- հանգույցների հայտնաբերման դեպքում կատարվում է նրանց ուլտրաձայնային դասակարգում (TIRADS):
Սոնոգրաֆիայի արդյունքում հայտնաբերված կասկածելի հանգույցների դեպքում հիվանդն ուղղորդվում է վիրաբույժի մոտ` որոշելու հանգույցների պունկցիոն բիոպսիայի անհրաժեշտությունը:
Պունկցիոն բիոպսիայի նշանակությունը
Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան (ԲԱՊԲ) կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը:
Բիոպսիան միակ մեթոդն է` նախավիրահատական փուլում պարզելու հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը: Այն կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո: Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղղարկում բջջաբանական հետազոտության, որի արդյունքում պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը:
Դեղորայքային բուժում
Վահանաձև գեղձի հիվանդությունների դեղորայքային բուժումն իրականացվում է էնդոկրինոլոգի կողմից:
Ստորև էնդոկրինոլոգի կողմից բուժվող հիվանդությունների հիմնական ցանկն է.
- վահանաձև գեղձի թերֆունկցիա (hիպոթերիոզ),
- վահանաձև գեղձի գերֆունկցիա (թունավոր խպիպ կամ թիրեոտոքսիկոզ),
- վահանաձև գեղձում քրոնիկ աուտոիմուն բորբոքային գործընթաց` աուտոիմուն թիրեոիդիտ (ԱԻԹ),
- վահանաձև գեղձի սուր բորբոքում (ենթասուր թիրեոիդիտ):
Վիրահատական բուժում
Ե ՞րբ դիմել վիրաբույժի.
- պունկցիոն բիոպսիայի արդյունքում հայտնաբերվել է ուռուցքային կամ նախաուռուցքային հանգույց,
- վահանաձև գեղձը գերչափերի է,
- հայտնաբերվել են մեծ չափերի հանգույցներ,
- խեղդոցի սուր զգացում,
- երկարատև դեղորայքային բուժումն անարդյունավետ է:
Ի՞նչ վիրահատություններ են իրականացվում:
Բարորակ խնդիրների դեպքում.
- վահանաձև գեղձի մասնահատում. հեռացվում է վահանաձև գեղձի աջ կամ ձախ բիլթը` կախված գոյացության տեղակայումից,
- վահանաձև գեղձի ամբողջական հեռացում` ամբողջական ախտահարման դեպքում, թե՛ հանգույցների, թե՛ դիֆուզ փոփոխությունների ժամանակ:
Չարորակ նորագոյացություններ.
- վահանաձև գեղձի մասնահատում, որը ցուցված է փոքր չափի ուռուցքների դեպքերում (մինչև 1,5 սմ),
- վահանաձև գեղձի ամբողջական հեռացում, երբ ուռուցքի չափը 1,5 սմ-ից ավելի է կամ առկա է մեկից ավելի ուռուցքային հանգույցներ,
- վահանաձև գեղձի հեռացում` ներառված հարակից ավշային հանգույցները, երբ նախավիրահատական փուլով (պունկցիոն բիոպիսայի միջոցով) հաստատվել է ավշային հանգույցի ուռուցքային ախտահարումը:
Հետվիրահատական շրջան
Հետվիրահատական փուլում, բարորակ խնդիրների դեպքում, հիվանդը շարունակում է հսկվելէնդոկրինոլոգի կողմից:
Ուռուցքային ախտահարումների ժամանակ, վիրահատությունից հետո հսկողությունը շարունակում են էնդոկրինոլոգը և ուռուցքաբանը` համատեղ:
Կախված ուռուցքի չափից և վիրահատության ծավալից, որոշ դեպքերում հիվանդը պետք է անցնի հավելյալ բուժում՝ ռադիոյոդթերապիա:
Ուռուցքների հիմնական տեսակների ժամանակ, հիվանդության կրկնողության հավանականությունը 1-3% է, իհարկե՛, եթե ճշտորեն հետևել ուռուցքաբանի և էնդոկրինոլոգի խորհուրդներին:
Մասնագիտական թիմը ներառում է.
- էնդոկրինոլոգ,
- փորձագետ սոնոգրաֆիստ,
- էնդոկրին վիրաբույժ,
- վիրաբույժ-ուռուցքաբան:
«Նաիրի» ԲԿ տեխնիկական հագեցվածությունը.
- վիրաբուժական ժամանակակից սարքեր,
- ուլտրաձայնային ժամանակակից սարքեր,
- բիոպսիայի գործիքների հավաքածու,
- անհրաժեշտ լաբորատոր սարքեր:
18.05.2022 Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...
23.03.2025
Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...
20.03.2025
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
09.10.2024
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
15.09.2023
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
01.08.2023
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
08.06.2023
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
03.08.2022
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
23.03.2022
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
07.01.2022
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
10.12.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfvRp93' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ